ՕԵԿ նախագահի որդին բանակում չի ծառայել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, թե՞ այնուամենայնիվ փաստաղթեր են կեղծվել:
Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների անվան հետ, արդեն բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների դեմ փաստաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար: Նրանցից մեկը՝ Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել՝ ասելով թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն:
Բանակում չի ծառայել, օրինակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդին՝ բնականաբար ուսման տարկետումի անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են: Հետաքրքիր է, նոր կառավարությունը կվերհանի՞ նաև Բաղդասարյանի որդու փաստաթղթերը պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել, իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցվի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում և ինչու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]