Նոր կառավարության որոշ անդամներ չեն ծառայել բանակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում:
Դեռևս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում և ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով: Պարզվում է այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում: Ու ամենևին կարևոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ: Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաև քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նա այն պաշտոնյան էր, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն: Դե, իհարկե»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]