Կորյուն Նահապետյանն ու նրա պաշտոնյա որդին չեն ծառայել բանակում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանի որդուն նոր պաշտոն են տվել: Արթուր Նահապետյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար:
Նշենք, որ 25-ամյա երիտասարդը բեղուն աշխատանքային կենսագրություն ունի, լավ կրթություն է ստացել, աշխատել է բազմաթիվ կարևորագույն կառույցներում, ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, եղել է վարչապետի խորհրդականի օգնական:
Սակայն, ինչպես որդին, այնպես էլ ԱԺ-ում ռազմավարական պաշտոն զբաղեցնող նրա հայրը՝ Կորյուն Նահապետյանը, չեն ծառայել բանակում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]