211652_close_icon
views-count4942 դիտում article-date 22:10 06-08-2018

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է: Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ազդում է թուրքական տնտեսության վրա։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4515842.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Թուրքական արժույթի՝ լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային մակարդակի: Դրան նախորդել էր նախագահ Թրամփի վարչակազմի հայտարարությունը, որ այն այժմ վերանայում է Թուրքիայի՝ առանց սակագներ վճարելու ամերիկյան շուկա մուտք ունենալու հնարավորությունը: Այս վերանայումը կարող է ազդել ավելի քան 1,6 միլիարդ դոլարի համարժեք ներմուծվող ապրանքների վրա: Այս իրավիճակն անհանգստություն է առաջացրել Թուրքիայի քաղաքացիների շրջանում: «Ես վճարում եմ 700 թուրքական լիրա կամ 135 ԱՄՆ դոլար վարձակալության համար: Իմ թոշակը մոտ 320 դոլար է: Վարձակալության վճարը տալուց հետո դա ինձ չի բավարարի ապրուստի համար, ուրեմն պետք է հավելյալ աշխատել»,- ասում է Ալի Ուզունը: Թուրքական լիրան արժեզրկվել է այս տարի արդեն 27 տոկոսով: Իրավիճակը մտահոգում է իշխանություններին, որոնք փորձում են վերահսկել այն դրամավարկային գործիքների միջոցով: Սակայն երկուշաբթի օրը թուրքական լիրան կրկին արժեզրկվեց 2 տոկոսով, որի արդյունքում հայտնվեց ռեկորդային ցածր մակարդակի վրա դոլարի հանդեպ: Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները վերապրում են դժվար ժամանակաշրջան՝ կապված Սիրիայի և ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցերում միմյանց միջեւ առկա տարաձայնությունների հետ: Հարաբերությունների վատթարացումն իր ազդեցությունն է թողնում թուրքական արժույթի վրա:

Նմանատիպ նյութեր