Թուրքական լիրան ռեկորդային արժեզրկում է գրանցել
2018թ. հուլիսին Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, թարմացրել է պատմական արժեզրկումը: Այս տարվա սկզբից լիրան դոլարի հանդեպ արժեզրկվել է 19,23%-ով և եվրոյի հանդեպ՝ 18,2%-ով:
Բացի այդ, այս տարվա սկզբից Անկարայի պետական տասնամյա արժեթղթերի եկամտաբերություն աճել է մինչև ռեկորդային ցուցանիշ՝ 18,85%:
Բացի այդ, Թուրքիայում ինֆլյացիայի աճ է գրանցվել: Հունիսին գների աճը կազմել է 2,61%: Անցած տարվա նույն ամսվա համեմատ ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 15,4%-ով: Այս տարվա սկզբից ինֆլյացիան կազմել է 9,71%:
Մասնագետները վալյուտայի արժեզրկման հիմնական պատճառ են համարում բարձր ինֆլյացիան և հունիսի 24-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից ակնկալիքները: