211652_close_icon
views-count19506 դիտում article-date 11:35 06-08-2018

Պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում․ Տրդատ Խաչատրյանը դիմել է ՊՆ նախարարին. Lurer.com

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի փաստաբան՝ Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանին։ Փաստաբան Մարտիրոսյանը ներկայացրել է նամակի բովանդակությունը. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ Պաշտպանության կողմը գտնում է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նշված պարզաբանումը միջամտություն է արդարադատությանը: ՀՀ Դատական օրենսգրքում արձանագրված է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ նախաքննության և դատական գործընթացը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գնահատակաները չպետք է լինեն միանշանակ և այնպիսի շեշտադրմամբ, որ Ս.Խաչատրյանի որդիները կատարել են տվյալ հանցագործությունը. դա անմեղության կանխավարկածի խախտում է: Բացի այդ նրանց տեղեկատվությունում կան վիճելի ու սխալ փաստարկներ, օրինակ իրականում հիվանդ լինելու, կամ չլինելու մասին/ ինչ է իրենք բժիշկ-հոգեբույժ մասնագետներ են/: Կամ 18 տարեկան տղան ինչ փատաթղթեր կարող էր կեղծել. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից»: Մանրամասներն՝ [url=https://lurer.com/?p=295299&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր