211652_close_icon
views-count1060 դիտում article-date 19:20 10-03-2023

Fastex-ը` Digitec-ի գլխավոր հովանավոր. ինչպես է ընթանում տարվա խոշորագույն իրադարձության առաջին օրը

Ինչպես արդեն հայտնի է, մարտի 10-12-ը Երևանում անցկացվում է Digitec ամենամյա տեխնոլոգիական միջոցառումը, որին մասնակից և հովանավոր է նաև Fastex էկոհամակարգը: Միջոցառման առաջին օրն անցնում է բավականին ակտիվ և հագեցած, և այցելուների հոսքը մշտապես շարունակվում է դեպի Fastex-ի տաղավար: 

Հիշեցնենք, որ որպես Web3 տեխնոլոգիական լուծումներ առաջարկող էկոհամակարգ՝ Fastex-ը ներկայանում է իր բոլոր պրոդուկտներով: AKNEYE քանդակների հավաքածուն արդեն իսկ հասցրել է գրավել շատերի ուշադրությունն իր՝ նմանը չունեցող նմուշներով, որոնց NFT տարբերակները հասանելի են ftNFT առևտրային հարթակում: Այցելուները շարունակում են մոտենալ Fastex տաղավար՝ ծանոթանալու Fastex Chain նորարարական բոլկչեյն հարթակում վավերացնող դառնալու հնարավորությանը՝ ստանալով իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: 

Ի դեպ, իր հիմնական տաղավարից բացի՝ Fastex-ը ներկայացնում է AKNEYE հավաքածուի այլ նմուշներ միջոցառման ընդհանուր սրահի տարբեր հատվածներում՝ ընձեռելով բոլորին այս բացառիկ նմուշները տեսնելու հնարավորությունը: 

Միջոցառումը կշարունակվի ևս 2 օր, իսկ Fastex-ի տաղավարում այցելուներին սպասում են նորարարական լուծումներ, բլոկչեյնին միանալու և վավերացնողի կարգավիճակ ստանալու հնարավորություն և տեխնոլոգիական աշխարհի բազմաթիվ այլ նորություններ:

Նմանատիպ նյութեր