Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանն ի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/armen.pambukhchyan]էջում [/url]գրել է.
«Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:
Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:
Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»: