Կրկին խոշոր բեռնատարների կուտակում՝ հայ-վրացական սահմանի վրացական կողմում․ մոտ 500 վարորդներ ստիպված են օրերով սպասել, որպեսզի մուտք գործեն Հայաստան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է՝ կրկին խոշոր բեռնատարների կուտակումներ են ստեղծվել Հայաստան-Վրաստան սահմանի վրացական կողմում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի 100 բեռնատարների վարորդներ ստիպված են օրերով անցկացնել այնտեղ, որպեսզի մուտք գործեն Հայաստան։
SHAMSHYAN.com-ը այս հարցին անդրադարձել է բազմիցս և բոլոր դեպքերում էլ վարորդները բողոքում են, որ հայկական կողմի անցակետը, մաքսատունը դանդաղ են աշխատում, ինչն էլ դառնում է հերթերի պատճառ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ արդեն մոտ 1 շաբաթ է՝ կանգնած սպասում է իր հերթին ու իր հետ մոտ 500 և ավելի վարորդներ։ Ըստ նրա՝ վրացական կողմը պնդում է, որ հերթերի գոյացման միակ պատճառը հայկական կողմի դանդաղ աշխատանքն է։