211652_close_icon
views-count3882 դիտում article-date 17:20 05-08-2018

Քաբուլում մահապարտի հարձակման հետևանքով զոհվել են ՆԱՏՕ-ի 3 զինծառայողներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության երեք անդամներ զոհվել են երկրի արեւելքում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով, նշված է առաքելության մամուլի հաղորդագրության մեջ, որը տարածվել է օգոստոսի 5-ին: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BF%D1%80%D0%B8-%D1%82%D0%B5%D1%80%D0%B0%D0%BA%D1%82%D0%B5-%D0%B2-%D0%BA%D0%B0%D0%B1%D1%83%D0%BB%D0%B5-%D0%BF%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B1%D0%BB%D0%B8-3-%D1%81%D0%BE%D0%BB%D0%B4%D0%B0%D1%82%D0%B0-%D0%BD%D0%B0%D1%82%D0%BE/a-44958704]Deutsche Welle[/url]-ն։ ««Վճռական աջակցություն» առաքելության երեք զինծառայողները զոհվել են Աֆղանստանի արևելքում երկրի ԶՈՒ-ի հետ համատեղ պարեկման ժամանակ մահապարտի ինքնապայթեցման հետևանքով»,- նշված է հայտարարության մեջ: Պայթյունի հետևանքով տուժել են նաև 3 քաղաքացիներ։

Նմանատիպ նյութեր