Աֆղանստանում մահապարտի իրականացրած պայթյունից 10 մարդ է զոհվել
Աֆղանստանի արևելյան Լոգար շրջանում ոստիկանության բաժանմունքի մոտ մահապարտ է պայթել, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, 8-ը վնասվածք է ստացել:
Պայթյունի այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը պաշտոնապես ավարտել են իրենց առաքելությունն Աֆղանստանում, սակայն վերջին շրջանում թալիբներն ու մնացած զինյալները ավելի հաճախ են հարձակումներ գործում աֆղանական զինվորականների և ոստիկանների վրա: