211652_close_icon
views-count30538 դիտում article-date 12:49 05-08-2018

Հնդկաստանում տղամարդն իր կնոջը սպանել է նրա բերանի, քթի և աչքերի մեջ սուպերսոսինձ լցնելով

Հնդկաստանում տղամարդն իր կնոջը սպանել է նրա բերանի, քթի և աչքերի մեջ սուպերսոսինձ լցնելով: Միջադեպը տեղի է ունեցել Վիդիշա քաղաքի արվարձաններից մեկում, հայտնում է [url=https://gulfnews.com/news/asia/india/woman-chokes-to-death-as-hubby-stuffs-her-nose-mouth-with-glue-1.2261522]Gulf News[/url]-ը: Զոհը շնչահեղձ է եղել կողակցի կողմից նրա բերանի, քթի և աչքերի մեջ սուպերսոսինձ լցնելուց հետո: Կնոջ մարմինը հայտնաբերել է նրա 15-ամյա որդին: Նա հայտնել է ոստիկաությանը, որ հայրը հարբեցող էր ու մոր հետ հաճախ էր վիճաբանում, և անցյալում անգամ փորձել է նրան թունավորել: Իսկ դեպքի օրը խնդրել է երկու որդիներին՝ դուրս գալ տնից։ Երեխաները սպանված մորը հայտնաբերել են երեկոյան, երբ վերադարձել են տուն։

Նմանատիպ նյութեր