Իրանը հայտնել է Սիրիայից հեռանալու պայմանները
Իրանը կնվազեցնի իր ներկայությունը Սիրիայում կամ էլ դուրս կբերի իր զորքը այնտեղից, եթե իրավիճակը կայունանա, իսկ ահաբեկչության դեմ պայքարը մոտենա ավարտին։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
«Մենք կմնանք այդ երկրում այնքան ժամանակ, ինչքան դա կցանկանա Սիրիայի կառավարությունը։ Մեր կարևոր խնդիրն է նաև ահաբեկչության դեմ պայքարը։ Եվ երբ կզգանք, որ արձանագրվել է զգալի առաջընթաց, կնվազեցնենք Սիրիայում մեր հյուպատոսական ներկայությունը կամ էլ ընդհանրապես դուրս կգանք»,-ասլ է Քասեմին։
Վերջինի հայտարարությունը հրապարակվել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում։