Իրանը հայտնել է Համադան ռազմաբազայից Ռուսաստանի հեռանալու մասին
Ռուսաստանը դադարել է օգտվել Իրանի տարածքում Համադանի ավիաբազայից։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Ռուսաստանն Իրանում այլևս չի օգտվում ռազմաբազայից, ռուսական զորքերն ու տեխնիկան այստեղ տեղակայված չեն այլևս։ Նրանք կատարել են իրենց օպերացիան և ներկա պահին այն ավարտված է»,-մեջբերում է Հասեմիի խոսքը Reuters գործակալությունը։
Այսօր ավելի վաղ Իրանի Պնախարար Հոսեին Դեհգանը քննադատել էր Համադանի ավիաբազան օգտագործելու մասին Մոսկվայի հապշտապ հայտարարությունները։ Իսկ 1 շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ Իրանը բացել է իր ավիավազան ռուսական ինքնաթիռների առաջ Սիրիայի իշխանությունների խնդրանքով, և Մոսկվան կարող է այն օգտագործել այնքան ժամանակ, որքան որ դրա կարիքը կունենա։