211652_close_icon
views-count4997 դիտում article-date 23:31 04-08-2018

Ուլի Հյոնես. «Բավարիան» ՉԼ-ում ոչ թե ակումբների, այլ՝ պետություններ դեմ է խաղում

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայում հարուստ ակումբների հետ մրցակցությանը: «Այնպես, ինչպես մենք հանդես ենք եկել վերջին 10 տարում, մենք վաղուց չէինք խաղացել: Սակայն եթե մենք Գերմանիայի առաջնությունը նվաճում ենք 20 միավորի առավելությամբ, ապա՝ ցավոք, պարտվում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, ու բոլորը ասում են, թե վատ մրցաշրջան ենք ունեցել: Մենք խաղում ենք ոչ թե այլ ակումբների, այլ՝ պետությունների դեմ: Եթե որևէ ակումբ անհետանա, քանի որ պետությունը փողերը ետ է վերցնում, «Բավարիա» կշարունակի գոյություն ունենալ: Մի բան հստակ կարող եմ ասել. քանի դեռ ակումբի համար պատասխանատու ենք, բացառում եմ, որ 200 մլն եվրոյի ինչ որ խելացնոր գումարներ կծախսենք տրանսֆերի վրա», ասել է Հյոնեսը: Ավելի վաղ գերմանացի մենեջերը բազմիցս քննադատել էր ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Սիթիին», որ վերջիններս հսկայական ֆինանսական աջակցություն են ստանում համապատասխանաբար Կատարից ու Էմիրաթներից:

Նմանատիպ նյութեր