3165 դիտում
16:26 01-08-2018
Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատրյանի հետ նախարար Լևոն Վահրադյանը քննարկել է առողջ ապրելակերպին վերաբերող ծրագրեր
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել է ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանը, որի հետ նախարար Լևոն Վահրադյանի զրույցն ընթացել է մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բազմաթիվ ծրագրերի, ինչպես նաև նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Նախարարը հյուրին տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից մասսայական սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերն ընդգրկում են հասարակության բոլոր սոցիալական և տարիքային շերտերը: «Մարդկանց, և հատկապես մատաղ սերնդին, մարզահրապարակներ բերելու և ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու լավագույն ազդակը սեփական օրինակով առողջ ապրելակերպի և սպորտի կարևորության քարոզումն է: Ուրախ եմ, որ Դուք աշխատում եք հենց այդ ուղղությամբ»,- ասել է Լ. Վահրադյանը:
Արա Խաչատուրյանը, որը 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի օրերին լինելու է Հայաստանում, պատրաստակամություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակվող ծրագրի շրջանակներում այցելել ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական դպրոցներ՝ ներկայացնելու իր կողմից իրականացված մարզական միջոցառումները (վազք, լեռնագնացություն և այլն):
Տեղեկացնենք, որ Արա Խաչատուրյանը ծնունդով Լիբանանից է, բնակվում է Մարսել քաղաքում: Նա վարում է ակտիվ սպորտային կյանք, եղել է Արարատի և Էվերեստի գագաթներին, Մարսելից Հայաստան է հասել վազելով՝ անցնելով 15 երկիր:
Նմանատիպ նյութեր
956 դիտում
18:20 24-11-2015
«Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան
Այս բաժնից
1006 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1231 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը