Հոկտեմբերի 2-ին Երևանում կկայանա Vegan Fest Yerevan՝ առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը նվիրված փառատոն
Հոկտեմբերի 2-ին Երևանում՝ Մաշտոցի պուրակում, կկայանա Vegan Fest Yerevan՝ առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը նվիրված փառատոն (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ) ժամը 13:00-ից մինչև երեկո:
Այս փառատոնի կարգախոսն է՝ "Ընտրիր կյանքը": Այս ամենամյա փառատոնն այս տարի անցկացվում է չորրորդ անգամ։ Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպ, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի մասին, բռնությունից և տառապանքից ազատ ապրելու նրանց իրավունքի մասին:
Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի ու առողջ ապրելակերպի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:
[url=https://web.facebook.com/events/574338479415931/]Vegan Fest Yerevan 2016[/url]