10282 դիտում
09:21 02-10-2017
Երևանի կենտրոնում տեղի ունեցավ Vegan Fest 5-րդ փառատոնը, որը նվիրված էր կենդանիների պաշտպանությանը և առողջ ապրելակերպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեր Երկիր մոլորակը նման է փակ կափարիչով մի մեծ ակվարիումի, և՜ կենդանիների և՜ բույսերի առկայությունը նրանում կենսական անհրաժեշտություն են մեզ բոլորիս համար՝ մարդ արարածի ապրելու, վերարտադրվելու և արարելու միակ երաշխավորները:
Հասարակության շրջանակներում այս ամենն էլ ավելի կարևորելու նպատակով անցկացվում են բազմաթիվ փառատոններ:
Հոկտեմբերի 1-ին երևանի կենտրոնում գտնվող Մաշտոցի պուրակում՝ Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ, մեկնարկեց Vegan Fest Yerevan կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը, որը թվով 5-րդն էր:
Կամավորականների ջանքերով առանց ֆինանսավորման կազմակերպված փառատոնի կարգախոսն էր «Ընտրիր կյանքը», իսկ նպատակը՝ իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպը և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից:
Փառատոնի ընթացքում անցկացվեցին տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ, յոգայի դասեր, կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաև տեղի ունեցավ վեգան սննդի անվճար հյուրասիրություն:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
18:20 24-11-2015
«Այո′ առողջ ապրելակերպին, այո′ սպորտին». Կարեն Ավագյան
3231 դիտում
16:26 01-08-2018
Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատրյանի հետ նախարար Լևոն Վահրադյանը քննարկել է առողջ ապրելակերպին վերաբերող ծրագրեր
Այս բաժնից
1009 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել
880 դիտում
21:40 07-01-2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը
1417 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից