3610 դիտում
18:47 31-07-2018
«Զամպալիտ»․ Ռուսաստանում վերականգնվում են Կարմիր բանակի ավանդույթները
Ռուսական բանակում ռազմաքաղաքական գլխավոր վարչություն է ստեղծվել: Պաշտպանության նախարարության հիմնավորմամբ՝ դրա ստեղծման նպատակը ռազմահայրենասիրական դաստիարակությունը ամրապնդելու անհրաժեշտությունն է, հաղորդում է Коммерсантъ-ը:
Ռուսաստանի պաշտոնական տեղեկագրում հրապարակված՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռազմաքաղաքական գլխավոր վարչության ղեկավար է նշանակվել գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: Նախկինում նա Արևմտյան ռազմական օկրուգի ղեկավարն էր ու Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարը:
Ռազմաքաղաքական վարչությունը Կարմիր բանակում գոյություն է ունեցել 1919 թվականից մինչև Խորհրդային Միության փլուզվելը:
Նմանատիպ նյութեր
40526 դիտում
19:12 26-02-2017
Շիրակի մարզում ԽՍՀՄ տարիներից մոռացության մատնված բարի ավանդույթները վերականգնվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1375 դիտում
22:47 21-11-2024
Երևանի Կարմիր կամուրջը վերականգնվում է
Այս բաժնից
904 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1324 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
961 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ