211652_close_icon
views-count1372 դիտում article-date 22:47 21-11-2024

Երևանի Կարմիր կամուրջը վերականգնվում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«Կարմիր կամուրջն իր պատմությամբ և ճարտարապետական արժեքով մեր քաղաքի մշակութային ժառանգության կարևոր մասերից է։

Աշխատանքները կատարվում են մասնագիտական մոտեցմամբ՝ փորձելով վերականգնել կամրջի բնօրինակ տեսքը և առանձնահատկությունները»,- գրել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ կամուրջը վերականգնվում է համայնք-մասնավոր գործակցությամբ:

«Ավելի քան 80 մ երկարություն ունեցող կառույցից մոտ 20% էր պահպանվել: Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն, ուստի վերակառուցում ու ամրացում նախատեսված չէ. կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր