211652_close_icon

Շիրակի մարզում ԽՍՀՄ տարիներից մոռացության մատնված բարի ավանդույթները վերականգնվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count40715 դիտում article-date 19:12 26-02-2017
Արթիկ քաղաքում տեղի ունեցավ Արթիկ «Տուֆաշխարհի ձմեռ» միջոցառումը, որը նախաձեռնել էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ու փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը: Միջոցառմանը մասնակցում էր գրեթե ամբողջ Շիրակի մարզը: Ներկա էին նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզի մեծ թվով գյուղապետեր, դպրոցներում սովորող սաներ: Տեղում անցկացվեցին տարբեր սպրոտաձևերի մրցումներ: Այս միջոցառումը 10 տարի է՝ մոռացության էր մատնվել, իսկ նման միջոցառում Արթիկում միշտ եղել է անգամ ԽՍՀՄ տարներին: Ամեն տարի ձմռանը մարդիկ վայելում էին այս միջոցառումը: Լավագույն ավանդույթները շարունակելու ու մոռացությունից փրկելու նպատակով կազմակերպիչները որոշել են, որ այն կանցակցվի ամեն տարի: Որպեսզի միջոցառման մասնակիցները անվտանգ հասնեն և անվտանգ վերադառնան միջոցառումից՝ Արթիկի կոմունալ ծառայության տնօրեն Ռաֆիկ Ղուլիջողլյանի գլխավորությամբ կատարվել էին հսկայածավալ աշխատանքներ՝ ճանապարհները մաքրելով ձյունից: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր