ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը կառավարությունում աշխատանքի անցնելու մասին
ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը կառավարությունում աշխատանքի անցնելու առաջարկներ մինչեւ այս պահը չի ստացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը արձագանքելով լուրերին, թե նա եւս կարող է կառավարությունում աշխատանքի անցնել:
Միաժամանակ հարցրեց.«Ինչի՞ պետք է լիներ»: Նա քիչ հավանական համարեց, որ իրեն կառավարությունում աշխատանքի անցնելու առաջարկ կանեն: Ինչպես նաեւ ավելացրեց, որ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կառավարության մաս չի կազմելու:
Հարցին, թե չի՞ սառեցրել իր անդամակցությունը ԲՀԿ-ին արձագանքեց. «Չէ չեմ սառեցրել, պարզապես դասախոսական եւ գիտական գործերով պայմանավորված ավելի սահմանափակել եմ իմ հարաբերությունները, բայց չեմ սառեցրել»: