3413 դիտում
17:45 31-07-2018
Աշխատանքից ազատված ուսուցչուհին Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքում
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իրեն աշխատանքից անօրինական ազատել են:
Ըստ դիմումատուի՝ շուրջ 20 տարի աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, սակայն հետագայում այդ փաստը հավաստող տեղեկանք տնօրինությանը ներկայացնել չի կարողացել: Արդյունքում, վերջինիս աշխատանքից ազատել են՝ իր պնդմամբ, առանց հիմնավոր պատճառաբանության:
Դիմումում նկարագրված հանգամանքները պարզելու, ինչպես նաև դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով գրություններ են ուղարկվել մարզպետարան:
Մարզպետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքից ազատման հրամանը:
Արդյունքում, ուսուցչուհին վերականգնվել է նախկին աշխատանքում: Նրան վճարվել է նաև բաց թողնված ժամանակահատվածի աշխատավարձը:
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
22:23 01-08-2019
Պաշտպանի միջամտությամբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը վերականգնվել է նախկին աշխատանքում
2217 դիտում
16:37 20-01-2022
Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում
Այս բաժնից
847 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան