211652_close_icon
views-count1527 դիտում article-date 22:08 07-04-2021

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատման դիմում է գրել

«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատման դիմում է գրել իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Լիլի Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ պատճառն անձնական է՝ հերքելով մամուլում տարածված լուրերը, թե կոնֆլիկտ ունի Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ:

Հիշեցնենք, որ մամուլում երկար ժամանակ է՝ լուրեր էին շրջանառվում, որ ՊՈԱԿ-ում մթնոլորտը լարված է, Թորոսյանը մի քանի անգամ ՊՈԱԿ-ին հրահանգել է ֆեյքային հարձակումներ իրականացնել իր անձնական թշնամիների դեմ, որոնք Մինասյանը մերժել է։ Մամուլը գրում էր նաև, որ դրանից հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձը ուշացվել է Թորոսյանի միջամտությամբ։

Նմանատիպ նյութեր