Մոհամեդ Սալահ. Ուրախ եմ, որ վերադարձա
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը անդրադարձել է ԱՊԼ-ի գալիք առաջնությանը:
«Անչափ ուրախ եմ, որ կազմ վերադարձա: Ինձ լավ եմ զգում, ուսիս վիճակը զգալիորեն լավ է:
Նախորդ մրցաշրջանը հիանալի անցկացրեցի, ինչպես և թիմի ամեն խաղացող: Երբ մարդիկ խոսում են քո մասին, ապա որոշակ ճնշում ես զգում, քանի որ դա ռեկորդ էր (Սալահը ԱՊԼ-ում 32 գոլ խփեց):
Մենք պետք է բարելավենք մեր արդյունքը Չեմպիոնների լիգայում և ավելի բարձր տեղ գրավենք Անգլիայի առաջնությունում», ասել է Սալահը: