211652_close_icon

Եմենի ռմբակոծությունները կհանգեցնեն երկարատև արյունահեղ քաղաքացիական պատերազմի. Իրանի ներկայացուցիչ

views-count1111 դիտում article-date 11:50 17-04-2015
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Խոշրուն ապրիլի 16-ին Անվտանգության Խորհրդին ուղղված իր նամակում գրել է, որ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի ռմբակոծությունները կհանգեցնեն երկրի էլ ավելի ապակայունացմանը և կարող են ի վերջո վերածվել երկարատև արյունահեղ քաղաքացիական պատերազմի: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դիվանագետը նշել է, որ արտերկրյա ռազմական ինտերվենցիան երբեք էլ չի հանգեցրել որևէ վեճի կարգավորման, և Եմենի ներկայիս ավիահարվածները բացառություն չեն լինի:

Նմանատիպ նյութեր