«Ռեալը» վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ կազմում չի ունենա «Ոսկե գնդակի» տիտղոսակիր
«Ռեալը» վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ մրցաշրջանը կսկսի առանց թիմի կազմում «Ոսկե գնդակի» տիտղոսակրի:
Սկսած 2000/01 մրցաշրջանից, երբ արքայական ակումբը ձեռք բերեց պորտուգալացի Լուիշ Ֆիգուին, «Ռեալի» կազմում միշտ եղել է «Ոսկե գնդակի» արժանացած խաղացող:
Այդ ժամանակներից ի վեր «Ռեալում» հանդես են եկել Զինեդին Զիդանը, Մայքլ Օուենը, Ռոնալդոն, Ֆաբիո Կանավարոն, Կական և Կրիշտիանու Ռոնալդուն. նրանք բոլորն էլ տարբեր տարիների «Ոսկե գնդակ» են ստացել:
Ռոնալդուն այս ամռանը տեղափոխվեց «Յուվենտուս»: