«Ռեալը» վերջին 6 տարվա ընթացքում մրցաշրջանում առաջին անգամ 10 պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ռեալը» 0:1 հաշվով պարտվեց «Լեգանեսին» (առաջին խաղում՝ 3:0):
Սա մադրիդցիների 10-րդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում:
Վերջին անգամ նման բան «Ռեալի» դեպքում տեղի էր ունեցել 2012/13 մրցաշրջանում, երբ նա բոլոր մրցաշարերում 11 պարտություն էր կրել:
19 տուրից հետո արքայական ակումբը Լա Լիգայում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ առաջատար «Բարսելոնայից» ետ մնալով 10 միավորով: