Կյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Յոզեֆ Մասոպուստը
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է լեգենդար չեխոսլովակցի ֆոուտբոլիստ Յոզեֆ Մասոպուստը:
1962թ. Չիլիում անցկացված աշխարհի առաջնությունում Մասոպուստը Չեխոսլովակիայի հավաքականի հետ միասին հասավ մինչև եզրափակիչ, որտեղ 1:3 հաշվով պարտվեց Բրազիլիայի հավաքականին:
Այդ առաջնությունում իր փայլուն խաղի համար Մասոպուստը ճանաչվեց 1962 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և ստացավ «Ոսկե գնդակը»:
2003 թվականին Մասոպուստը ճանաչվել է 1954-2003թթ. ժամանակահատվածի Չեխիայի լավագույն ֆուտբոլիստ: