4555 դիտում
10:14 27-07-2018
Նամակ բանտից. oֆշորի հայտնի գործի նոր բացահայտումներ. ինչ կապ ունի սրա հետ Նարեկ Սարգսյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը մեծ ծավալի պատճառով ներկայացնում ենք հատվածաբար:
Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ նոյեմբերին հրավիրել է կառավարություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ է:
«Այդ գործը սկսվել է և խափանվել է Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում և Աֆրիկայում անհիմն գործեր է բացել։ Աշոտ Սուքիասյանը ցանկանում է հանրությանը հայտնել, որ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, և Փայլակ Հայրապետյանի եղբոր թոռնուհին իրականում նշանված են եղել, իսկ նշանդրեքի թամադան հանդիսացել է Փայլակ Հայրապետյանը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ սկսվել է Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետապնդումները։
Միաժամանակ, այդ ընթացքում Փայլակ Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս սպառնացել է, որ ինքը խնդիր չունի, իր երեխան նախագահի եղբոր հարսն է, ինչ ուզի, այդպես էլ կլինի..»,- գրված է նամակում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6960 դիտում
09:38 23-03-2018
Ինչ կապ ունի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնաբերված չարաշահումների հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան