211652_close_icon

Ինչ կապ ունի Վարդան Այվազյանը 250 մլն դրամի ոսկու, պղնձի, արծաթի անօրինական արդյունահանման հետ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

views-count3862 դիտում article-date 09:39 13-11-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության՝ այդ ամենը տեղի է ունեցել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշ­ահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է: Այժմ այս ընկե­րությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի՝ «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախ­կին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր