211652_close_icon
views-count6957 դիտում article-date 09:38 23-03-2018

Ինչ կապ ունի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնաբերված չարաշահումների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: 2014-2016թթ. ընթացքում «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետևանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է Պողոսյանին, սակայն նա հայտարարել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձևակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր