211652_close_icon
views-count2907 դիտում article-date 13:56 26-07-2018

Փաշինյանը հորդորեց գերատեսչություններին խստագույնս պահպանել քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նախարարներին, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, ինչպես նաև անկախ պետական մարմիններին յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: Ինչպես հաղորդում է «Արմեն[url=https://armenpress.am/arm/news/941879.html][/url]պրես»-ը, այս մասին կառավարության նիստի ավարտին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- հայտարարեց վարչապետը: Նա հանձնարարեց աշխատակազմին մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին: «Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրցվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր