211652_close_icon
views-count1379 դիտում article-date 17:18 21-03-2014

Խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառ են հանդիսանում քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի և ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումները: Հրդեհների մարման ուղղությամբ անտառպահախմբի և փրկարար ծառայությունների աշխատակիցների ներդրած ջանքերով շատ դեպքերում անհնար է լինում կանխել հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ և արդյունքում անտառը կրում է մեծ վնասներ: Անհրաժեշտ ենք համարում նաև տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությունը խիստ պատասխանատվություն է սահմանել նման բնապահպանական օրինախախտումների համար, իսկ անտառին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ օրենքով նախատեսված են բարձր տուգանքներ: Ելնելով ստեղծված իրավիճակից, դիմում ենք անտառամերձ համայնքների բնակչությանը՝ խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները և զերծ մնալ չոր խոտածածկույթների հրկիզման հակաօրինական գործողություններից: Անտառային հրդեհների յուրաքանչյուր դեպքի մեղավորների բացահայտմանը հետամուտ են լինելու պատկան մարմինները և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ:

Նմանատիպ նյութեր