14511 դիտում
12:37 26-07-2018
Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ. ՀՔԾ պետ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
«Վաչագան Ղազարյանը չի մուծել գրավը, այլ անձ է մուծել: Ինչ-որ հայտնի անուն չի, չեմ էլ հիշում, թե ով է»,-ասաց պաշտոնյան:
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքովնախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:
Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իրունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը։
Նմանատիպ նյութեր
4911 դիտում
09:51 23-08-2016
Ո՞վ է վճարել Արմեն Մարտիրոսյանի 1 մլն դրամ գրավը՝ ՔԿՀ-ից ազատ արձակվելու համար. «Իրավունք»
11481 դիտում
09:56 03-10-2018
Ընտրակաշառքի գործով ձերբակալված Ֆազի եղբոր՝ Գարիկ Գրիգորյանի 10 միլիոն դրամ գրավը վճարել է ԲՀԿ-ն. «Ժամանակ»
Այս բաժնից
742 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1504 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա