211652_close_icon
views-count1741 դիտում article-date 09:49 26-07-2018

Վաշինգտոնում կայացել է Թրամփ - Յունկեր հանդիպումը․ «Ամերիկայի ձայն»

Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացավ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպումը: Օրակարգի ամենագլխավոր հարցը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի շուրջ տարաձայնություններն ու մաքսատուրքերն էին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4499840.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Յունկերըի Վաշինգտոն էր ժամանել `հույսով, որ հնարավոր կլինի կանխել ԵՄ-ԱՄՆ առևտրային պատերազմը: Յունկերի նկապատկն էր նաև համոզել Թրամփի մաքսատուրք չսահմանել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման վրա: Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից, եթե Եվրամիությունը՝ ի պատասխան, հրաժարվի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերից: Չնայած հանդիպումից առաջ ստեղծված լարված մթնոլորտին՝ Ժան-Կլոդ Յունկերը ընդգծել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը թշնամիներ չեն, այլ՝ դաշնակիցներ:

Նմանատիպ նյութեր