2336 դիտում
16:13 25-07-2018
Ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են. հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ արդյունավետ և հասցեական հարկային վարչարարություն իրականացնելու նպատակադրմամբ պայմանավորված ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության թիրախ են հանդիսանում ներքին համակարգերի կիրառմամբ իրականացվող վերլուծության արդյունքներով ռիսկային գնահատված խոշոր հարկ վճարողները:
ՀՀ ՊԵԿ-ը հնարավորինս ձեռնպահ է մնում փոքր և միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ իրականացնելուց կամ վարչարարական այլ գործիքներ կիրառելուց: Փոխարենը՝ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվող հարկ վճարողների հետ իրազեկման և տեղեկացման գործիքակազմի կիրառմամբ կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են տարվում, որոնք հիմնականում առնչվում են կանխիկ գործարքների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու, աշխատողներներին սահմանված կարգով գրանցելու և գործարքների կատարումը սահմանված կարգով փաստա¬թղթավորման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը:
Այնուամենայնիվ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանը անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը հետևյալ կոնտակտային տվյալներով.
1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,
2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]
Նմանատիպ նյութեր
4579 դիտում
15:13 16-12-2016
Ռիսկային 296 խոշոր հարկ վճարողները 12.6%-ով ավելացրել են հարկային եկամուտները
6405 դիտում
14:32 01-12-2017
Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել. ՊԵԿ
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին