211652_close_icon
views-count6405 դիտում article-date 14:32 01-12-2017

Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել. ՊԵԿ

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը առանց դրոշմանիշային վճարի կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել է 7,4 տոկոսով: 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա 9 ամսիների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 26.8 և 10.1 տոկոսով: Կամերալ ուսումնասիրությունների, անհատական և ոչ ստանդարտ վերլուծություններով հարկ վճարողների շրջանում իրազեկումների, բացատրական աշխատանքների և կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ԱԱՀ-ն ավելացվել է 2.3 մլրդ դրամով, իսկ շահութահարկի գումարը` 1.3 մլրդ դրամով: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր