2643 դիտում
14:59 25-07-2018
Նախագահը հանդիպել է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարևորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը:
Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնություններին ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են: «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
23:26 05-03-2024
Հայտարարվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի կազմի անդամների փոփոխության մասին
1370 դիտում
18:35 15-07-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների հետ
Այս բաժնից
1576 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1441 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան