12503 դիտում
16:23 24-07-2018
Վաչագան Ղազարյանը վճարել է 1 մլրդ դրամ գրավն ու ազատ է արձակվել
Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամը վճարվել է: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Վաչագան Ղազարյանն այժմ գտնվում է ազատության մեջ»,-ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնեցին:
Հիշեցնենք, որ Վ. Ղազարյանը 1 ամիս առաջ ձերբակալվել էր՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր 2 ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:
Նմանատիպ նյութեր
20988 դիտում
22:12 30-12-2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավով ազատ Է արձակվել. 24news
20406 դիտում
19:20 20-07-2018
Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց․ «Ազատություն»
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1018 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք