211652_close_icon
views-count5662 դիտում article-date 09:11 24-07-2018

Ուրախ երազներ տեսեք, բայց երազում էլ մի հավատացեք, որ ձեր երազանքներն իրականություն են դառնալու․ Դավիթ Սանասարյան.

«Հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- այս մասին երեկ երեկոյան ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Ֆեյսբուք-ում։ «Ես այն պահին եմ հրաժարական տալու, երբ ավելի մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու։ Ես խոստացել եմ եւ անում եմ իմ աշխատանքը։ Հասկանում եմ, որ տարբեր ուժեր իրականացնում են հակաքարոզ։ Ուրախ երազներ տեսեք, բայց երազում էլ մի հավատացեք, որ ձեր երազանքներն իրականություն են դառնալու»,– նշել է Դավիթ Սանասարյանը։ Նշենք, որ երեկ լուրեր էին տարածվել, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հրաժարական է տալու:

Նմանատիպ նյութեր