211652_close_icon

Եղեք երազողներ, բայց երբեք չմոռանաք, որ երազանքներն իրականություն են դառնում միայն նրանց մոտ, ովքեր գործում են՝ համառորեն, ազնվորեն ու պատվով. Ռազմիկ Պետրոսյան

views-count2038 դիտում article-date 11:39 23-05-2025
Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորել է շրջանավարտների Վերջին զանգը. 

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Այսօր ձեր կյանքի այն օրը հասավ, երբ մի փոքր հուզմունքով, բայց մեծ հույսերով ու երազանքներով հրաժեշտ եք տալիս դպրոցին։ Վերջին զանգը հնչում է՝ որպես հիշեցում, որ մանկության դռները փակվում են, իսկ մեծ կյանքի դռները՝ բացվում։

Դուք ապրեցիք դպրոցական ամենաթանկ տարիները մի հայրենիքում, որի խաղաղությունն ապահովվել է ոչ միայն մեր զինվորների, այլ նաև ձեր ծնողների, ուսուցիչների, և բոլոր այն մարդկանց ջանքերով, ովքեր կյանք են նվիրել հայրենիքին։ Այսուհետ ձեզնից է կախված, թե ինչպես կկառուցվի մեր երկրի վաղվա օրը։

Ես հավատում եմ ձեզ։ Վստահ եմ՝ դուք կարող եք լինել ոչ միայն լավ մասնագետներ, այլև արժանապատիվ քաղաքացի, հուսալի ընկեր, հայրենիքի նվիրյալ զավակ։ Թող ձեզ ուղեկցեն խիղճը, արդարությունը, աշխատասիրությունը և սերը դեպի հայրենիք։

Եղեք երազողներ, բայց երբեք չմոռանաք, որ երազանքներն իրականություն են դառնում միայն նրանց մոտ, ովքեր գործում են՝ համառորեն, ազնվորեն ու պատվով։

Շնորհավորում եմ ձեզ, սիրելինե՛ր։

Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, արժանապատիվ ու հայրենանվեր»։

Նմանատիպ նյութեր