211652_close_icon
views-count32545 դիտում article-date 23:22 30-03-2017

Ես հայցում են Ձեր քվեն և աջակցությունը, որպեսզի, ստանալով լիազորություն, մանդատ և կառավարման լծակներ, մեր նպատակներն ու երազանքներն իրականություն դարձնենք

Հարգելի ընկերներ, ես իմ ներուժն ու ջանասիրությունը ամեն կերպ ներդրել եմ մեր համատեղ պայքարներում, որոնցից ամենահայտնիներն են՝ ՌԴ հետ մաքսային միության Հայաստանի անդամակցության, Գազի անարդար համաձայնագրի դեմ, Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու համար և Էլեկտրիկ Երևան շարժումները։ Հիմա հնարավորություն ունեմ մեր պայքարը իրականացնելու ՀՀ ԱԺ-ում՝ փորձելով լինել մեր համատեղ ձայնը բարձրացնողներից մեկը հայոց խորհրդարանի ամբիոնից, և շարունակել ծառայությունը մեր ժողովրդի շահերին՝ պաշտպանելով համամարդկային արժեքները, քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները։ Մենք միասին տեր ենք եղել մեր երկրին և դա չունի ընդհատում։ Մենք կարող ենք ավելին, քան անցյալում ենք արել, մենք կարող ենք փոխել Հայաստանը և Հայաստնում ձևավորված իրավիճակը։ Ես հայցում են Ձեր քվեն և աջակցությունը, որպեսզի, ստանալով լիազորություն, մանդատ և կառավարման լծակներ, մեր նպատակներն ու երազանքներն իրականություն դարձնենք։ Ես տեսնում եմ հաղթանակը։ Հաղթանակը մերն է։

Նմանատիպ նյութեր