4047 դիտում
22:44 23-07-2018
Հունաստանում լայնամասշտաբ անտառային հրդեհ է բռնկվել՝ տարածվելով դեպի բնակավայրեր
Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հաղորդում է [url=http://greece.greekreporter.com/2018/07/22/huge-forest-fire-breaks-out-in-greeces-skopelos/]greece.greekreporter[/url]-ը։
Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Հրդեհի բռնկման պաճառները դեռևս անհայտ են:
Հրդեհաշիջման աշխատանքներին 4 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ է ներգրավվել: Երկրի վրա կրակի դեմ պայքար են մղում 110 հրշեջ փրկարար և 47 տրանսպորտային միջոց:
Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է դեպի այլ բնակավայրեր, գյուղերից երեքում տներ են այրվել: Միևնույն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում:
Նմանատիպ նյութեր
832 դիտում
12:30 15-02-2024
Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել՝ տարածվելով 1,5 հազար քմ-ի վրա
2216 դիտում
16:27 12-02-2021
Քաղաքացիների անզգուշության պատճառով Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում 2 հրդեհ է բռնկվել
Այս բաժնից
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7783 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
739 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա