«Ռեալը» ներկայացրեց իր ուկրաինացի նոր դարպասապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» նորեկ Անդրեյ Լունինը ներկայացվեց որպես ակումբի խաղացող: Շնորհանդեսը կայացավ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Ուկրաինացի դարպասապահը պայմանագիր կնքեց արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որից հետո իսպանական լեզվով ընթերցեց ողջույնի խոսքը:
Լունինը «Ռեալ» է տեղափոխվել Լուգանսկի «Զարյայից»: Մադրիդցնիները նրա համար վճարել են 8,5 մլն եվրո՝ ևվս 4 միլիոնը նախատեսված է պարգևավճարների տեսքով: