211652_close_icon
views-count4699 դիտում article-date 17:40 22-07-2018

Պարոն Աճեմօղլուի հետ պաշտոնապես կապի մեջ եմ․ օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 4-5 օրով կգա. Վարագ Սիսեռյան․ Tert.am

Տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ ներկայում քննարկվում են այցի ժամկետները: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/07/22/Achemoghlu/2748527]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Քննարկում ենք օգոստոսին այցելելու տարբերակները: Հավանաբար օգոստոսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կգա: Այցը 4-5 օրով է նախատեսված: Սպասում ենք ժամկետների վերաբերյալ պարոն Աճեմօղլուի վերջնական պատասխանին»,- ասաց Վարագ Սիսեռյանը: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, որ տնտեսագետի հետ հանդիպումը գործնական է, նախատեսված է հստակեցնել այն շրջանակները, որով կարող է Տարոն Աճեմօղլուն համագործակցել կառավարության հետ: Վարագ Սիսեռյանը ևս հերքեց «Ժամանակ» օրաթերթի լուրն այն մասին, թե Աճեմօղլուն 300.000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ ՀՀ տնտեսությունը վերականգնելու հարցում օգնելու համար: «Ես պարոն Աճեմօղլուի հետ պաշտոնապես կապի մեջ եմ: Մենք էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով ենք զրուցում՝ Հայաստան այցելելու վերաբերյալ և նման բան չի եղել, որ պարոն Աճեմօղլուն գումար պահանջի: Նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, օգնել ինչով որ կարող է, և աբսուրդ է ասել, թե ինքն է մեզնից գումար ուզել»,- ասաց Վարագ Սիսեռյանը: Հիշեցնենք, որ 300 000 դոլար պահանջելու մասին լուրն ավելի վաղ հերքել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/22/Achemoghlu/2748527]սկզբնաղբյուր[/url]՝ կայքում։

Նմանատիպ նյութեր