Բելգիայի վարչապետը Եվրոպային կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային չպարտադրել Եվրոպական արժեքներ
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել քննադատությամբ առ այն, որ փորձ է արվում Ռուսաստան և Թուրքիա տեղափոխել եվրոպական քաղաքական արժեքները և ԵՄ ժողովրդավարական համակարգը:
Նրա խոսքով՝ այդպիսի «կույր» նմանակումը օգուտ չի տա ո՛չ Մոսկվային, ո՛չ Ստամբուլին:
Բելգիայի վարչապետը հստակեցրել է, որ ինքը ձգտում է հավասար երկխոսության մեջ մտնել բոլոր կողմերի հետ: