Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միության» հիմնադիր ժողովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահը կարևորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի և ֆիզկուլտուրայի զարգացման գործում։