211652_close_icon
views-count2167 դիտում article-date 17:27 04-04-2014

Բակո Սահակյանը և Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել Արցախի ՊԲ մարտավարական զորավարժություններին

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա է գտնվել ռազմական ավիացիայի մասնակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ: Զորավարժություններին ներկա էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր