211652_close_icon
views-count19936 դիտում article-date 20:07 21-07-2018

Ֆինանսների նախարարությունում լարված մթնոլորտ է. Hayastan24.com. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ֆինանսների նախարարությունում գնալով աճում է դժգոհությունը նախարար Ատոմ Ջանջուղազյանի գործունեությունից և կադրային քաղաքականությունից, հայտնում է [url=http://hayastan24.com/hy/politics/ov-e-gekavarum-finansneri-naxararutyun-tesanyut]Hayastan24.com[/url]-ը: Նախարարության աշխատակիցների խոսքերով, ընդհանուր առմամբ բավական հանգիստ և սահուն գործող այս գերատեսչությունում լարված մթնոլորտ է տիրում: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Ա. Ջանջուղազյանն իր առաջին տեղակալ է նշանակել իր սանիկին՝ Կարեն Բրուտյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Պետեկամուտների պետի տեղակալի պաշտոնը: Այդ նշանակումից հետո պրն Ջանջուղազյանը նախարարի բոլոր լիազորությունները տվել է սանիկին: Նախարար նշանակվելուց մի քանի օր անց Ատոմ Ջանջուղազյանը նախարարության աշխատակիցներին հայտնել է, որ այսուհետ բոլոր հարցերով պետք է դիմեն իր սանիկին: Նույնիսկ փոխնախարարներն են իրենց աշխատանքային բոլոր խնդիրները լուծում Կարեն Բրուտյանի միջոցով: Նախարարի հետ անմիջական շփում գործնականում չկա: Աշխատակիցների խոսքերով, այժմ Ատոմ Ջանջուղազյանը նախարար է աշխատում Կարեն Բրուտյանի մոտ: Եվ բնական է, որ այս ամենը չի կարող դուր գալ կառույցի աշխատակիցներին, որոնք անընդունելի են համարում հովանավորչության և քավոր-սանիկական մթնոլորտի ձևավորումը նախարարությունում: Էլ ավելի է մթնոլորտը շիկացրել այն հանգամանքը, որ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը, որի պետին նշանակում է ՀՀ վարչապետը, որոշել են վարչություն դարձնել: Այսքանից հետո Կարեն Բրուտյանը նախարարության պայմանագրային աշխատակիցներին հավաքել է և հայտնել, որ պատրաստ լինեն կրճատումների: Թե ֆիննախում և թե ՊԵԿ-ում Կարեն Բրուտյանը գորշ կարդինալի համարում ունի, որը գերադասում է լրագրողների տեսադաշտից հեռու մնալ: Սակայն 2013 թվականին Երևանում միջադեպ էր գրանցվել, երբ սկսել էր հայհոյել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Վերջինս իր լրագրողական պարտականությունները կատարելով, նկարահանելիս է եղել Կ. Բրուտյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարը: Միջադեպի հետ կապված նախարարի տեղակալի անունը չի նշվել, այլ միայն նրա մտերիմ ընկերոջ՝ Աշոտ Մկրտչյանի, սակայն տեսանյութում հենց փոխնախարարն է վիրավորում ֆոտոլրագրողին: Ի դեպ, մեզ հայտնեցին, որ նախարարի տեղակալ նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Բրուտյանը նույն այդ Աշոտ Մկրտչյանին աշխատանքի է տեղավորել նախարարությունում: Մանրամասները՝ [url=http://hayastan24.com/hy/politics/ov-e-gekavarum-finansneri-naxararutyun-tesanyut]սկզբնաղբյուրում.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր